Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ճանաչված պրոֆեսորներն իրենց փորձը բերել են Հայաստան

Ճանաչված պրոֆեսորներն իրենց փորձը բերել են Հայաստան
11.05.2015 | 19:54

Առողջապահության նախարարությունը մշտապես ձգտում է բարելավել առողջապահական հիմնական ցուցանիշները։ Այդ ենթատեքստում կարևորվում են բնակչության առողջության պահպանումն ու հիվանդությունների ախտորոշման դեպքում դրանց արդյունավետ բուժումը։ Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի կազմակերպած «Աուտոբորբոքային հետազոտության ապագան` ժառանգական պարբերական տենդերի գենետիկական և կլինիկական ասպեկտները» խորագրով հերթական գիտաժողովն այդ հիվանդությունների ախտորոշման և բուժման գործում աշխարհի առաջատար մեթոդների ներդրման նպատակ է հետապնդում։

«Մեծ ճանաչում ունեցող մասնագետների մասնակցությունը ոգևորիչ է։ Դա նաև բարձր գնահատական է այս ուղղությամբ մեր երկրում իրականացվող աշխատանքների։ Ձեր փորձը մեր բժիշկների մասնագիտական կատարելագործման համար նշանակալի ներդրում կունենա»,- ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` ասաց փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը։
Ավստրիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսրայելից, Դանիայից ժամանած պրոֆեսորները, աուտոբորբոքային հիվանդությունների, այդ թվում` պարբերական հիվանդության ժամանակակից բուժման և ախտորոշման նոր նվաճումներին մեր բժիշկներին հաղորդակից դարձնելուց բացի, Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնում անվճար հետազոտում են նախապես ընտրված ծանր հիվանդներին։

Դիտվել է՝ 1992

Մեկնաբանություններ